Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ճապոնիայում նշել են սակուրայի ծաղկման օրերը

Ճապոնիայում նշել են սակուրայի ծաղկման օրերը
24.02.2014 | 14:19

Ճապոնացի օդերևութաբանների համար սակուրայի ծաղկման ժամկետները գուշակելը ավելի կարևոր է, քան ձյան և շոգի մասին տեղեկացնելը: Նուրբ վարդագույն ծաղիկներով հիանալու համար Ծագող արևի երկրի բնակիչներն արձակուրդ են վերցնում, իսկ միլիոնավոր զբոսաշրջիկներ Ճապոնիա են գալիս հատկապես ծաղկած սակուրան տեսնելու համար:
Տոկիոյում սակուրան կծաղկի (ինչպես կանխատեսում են) մարտի 16-29-ին, Օսակայում և Կիոտոյում՝ մարտի 21-27-ին: Կանաձավա հնագույն քաղաքում, որտեղ այժմ էլ կարելի է լինել սամուրայի տանը կամ թեյել գեյշայի հետ, սակուրան ծաղկում է մարտի 30-ից մինչև ապրիլի 3-ը: Հյուսիսային շրջաններում սակուրան ծաղկում է մինչ ապրիլի վերջը, իսկ Հոկայդո կղզում՝ մայիսի 5-13-ին: «Սակուրա» նշանակում է կեռաս, ավելի ստույգ՝ այդ մրգի որոշ տեսակներ: Սակուրայով հիանալու ավանդույթն արդեն 1000 տարեկան է: Սակուրան ծաղկում է բոլոր պուրակներում և այգիներում, հնագույն պալատների և վանքերի շրջակայքում:

Դիտվել է՝ 1214

Մեկնաբանություններ